воскресенье, 8 сентября 2013 г.

***



Ես պաշտում եմ քո մատները,
քո ոտքերը, քո իրանը, քո կուծքը,
                    Կին…
Ես պաշտում եմ քո մազերը,
քո աչքերը, քո շուրթերը, քո գույնը,
                     Կին…
Ես պաշտում եմ քո բաց ու փակ կոպերը,
քո շարժումները, քո անշարժությունը,
                      Կին…
Ես պաշտում եմ քո շունչը, քո ձայնը,
քո խոսքերը, քո լռությունը,
                       Կին…
Ես պաշտում եմ քո սիրտը, քո հոգին,
քո ուրախությունը, քո տխրությունը,
                      Կին…
Ես պաշտում եմ քո մերկությունը
քեզ հագուստներով, քո ամառը և քո ձմեռը,
                        Կին…
Ես պաշտում եմ քո երգը, իմ կիթառի հնչյուններում,
Քո զավակներին և քո ճակատագիրը ես պաշտում եմ,
                        Կին…
08.09.2013

среда, 17 апреля 2013 г.

Գիշերային էքսպրոմտներից



Լացիր.
             ես քեզ համար
             ոչինչ չեմ կարող անել:
Լացիր,
             որ կյանքն արժեզրկվի
             քո աչքին,
             որ այդքան չսիրես քեզ
             ու չխղճաս,
             որ ցանկանաս
             ապրել:
             Քեզնից առաջ
             ես եմ լացել…
             փակիր աչքերդ
             ու մտածիր, որ արդեն չկաս,
             բայց աշխարհում միևնույն է
             ոչինչ չի փոխվում,
             ամեն ինչ իր տեղում է,
             միայն դու չկաս…
Լացիր, լացիր,
            որ հավատաս
            շրջապատող դատարկությանը
            ու փրկես քեզ մարդկանցից,
            օտար, օտար…
            Աշխարհում մենակ ես…
Ես չեմ ասելու.
որ մեզնից ներքև
մեռելներն  են,
իսկ վերևում դատարկություն է…
փրկիր քեզ…լացիր,


Լացիր,  
              որ տեսնես ուրիշի լացը,  
              որ նվագես քո գիթառը,
              քո Ֆենդեռը,
              քո սոլոն,
              որ կարողանա
             մխրճվել սիրտս…
Ես ոչինչ չեմ կարող անել.
Դու ես ու աշխարհը:
Լացիր,
             որ կարողանաս չլացել:
 04.04.13

воскресенье, 10 февраля 2013 г.

Գիշերային էքսպրոմտներից



 Այս անսահման հորինվածքում
Ինքներս ենք մեզ հորինում
Ու խաբկանքի ճիրաններում
Ճշմարտություն ենք որոնում:

Որոնում ենք ինչ, որ չկա,
Ինչ հորինել մենք չենք կարող.
Ու զարմանում են մեզ վրա
Մեր իսկ աչքերը կասկածող:

Եվ ինքնակա այս ընթացքը,
Եվ նրանում ողջը, ինչ կա
Զուրկիմաստ են ի սկզբանե.
Մենք ենք իմաստ տալիս նրանց:

Ինչ, որ քաոս է մեզ թվում.
Հակառակն  է անսահմանում,
Ու եղածը լոկ կապկելով
Դեպի անհայտն ենք ընթանում:

Ողջ ընթացքում, ամեն վայրկյան
Ճշգրտում ենք ինքներս մեզ
Եվ մեր տեղը այս աշխարում,
Բայց  ոչ մեկը այն չի գտնում:

Երբ հասուն են մեր մտքերը,
Ու փորձում ենք հասկանալ մեզ.
Պարզվում է, որ շարունակ
Մեր հոգիներն ենք տրորել:

Միշտ գնում ենք նույն ուղղությամբ,
Բայց  մեր աչքերը չեն տեսնում.
 Ժամանակն ու  ճանապարհը
Մեզ նույն տեղն է անվերջ բերում:

Եվ ապրելով մեր ընթացքը,
Զգացմունքները մեր պեղելով,
Դուրս ենք գալիս բեմահարթակ
Ուր մեր մահն էլ ենք հորինել…

Այս անսահման հորինվածքում
Ինքներս ենք մեզ հորինում:
121212